Վարձույթի պայմաններ

Վարձակալության վերաբերյալ ընդհանուր տեղեկություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

Վարձատուն և վարորդը պետք է ունենան վարորդական իրավունք և այն ներկայացնեն նույնականացման քարտի (միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար) կամ անձնագրի հետ միասին՝ տրանսպորտային միջոցը ստանալու պահին: Բացի վերոնշյալը, կախված վարորդական իրավունքը տրամադրող երկրից, կիրառվում են հետևյալ պայմանները.

Հաճախորդի կողմից հայկական անձնագիր ներկայացնելու դեպքում հաճախորդը պարտավոր է ներկայացնել համապատասխան հայկական վարորդական վկայական։

 

*Եվրոմիության վարորդական իրավունքներ․

Ընդունվում են Եվրոմիության բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացառությամբ Իսլանդիայի, Իռլանդիայի, Կիպրոսի և Մալթայի։

*Այլ վարորդական իրավունքներ․

Վարորդը կարիք ունի ազգային վարորդականի հետ միաժամանակ միջազգային վարորդական իրավունք ներկայացնելու, եթե վերջինս չունի վարորդական իրավունք տրված ներքոնշյալ երկրների կողմից՝ Ադրբեջան, Ալբանիա, Ավստրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահամներ, Բահրեյն, Բելառուս, Բելգիա, Բենին, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Բրազիլիա, Գանա, Գերմանիա, Գույանա, Դանիա, Եթովպիա, Զիմբաբվե, Էկվադոր, Էստոնիա, Թայլանդ, Թունիս, Թուրքիա, Թուրքմենստան, Ինդոնեզիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Իրաք, Լատվիա, Լեհաստան, Լիբերիա, Լիխտենշտեյն Լիտվենիա Լյուքսեմբուրգ, Խորվաթիա,Կաբո Վերդե Հանրապետություն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն,Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոստա Ռիկա, Կոտ դ՛Իվուար, Կորեայի Հանարապետություն, Կուբա, Հայաստան, Հարավային Աֆրիկա, Հոնդուրաս, Հունաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Մարոկկո, Մեքսիկա, Միացյալ Թագավորություն և Հյուսիսային Իռլանդիա, Մյանմա, Մոլդովա, Մոնակո, Մոնղոլիա, Մոնտենեգրո, Նիգեր, Նիգերիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուզբեկստան, ՈՒկրաինա, Ուրուգվայ, Չեխիա, Չիլի, Պակիստան, Պերու, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սաուդյան Արաբիա, Սեյշելներ, Սենեգալ, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Վատիկան, Վենեսուելա, Վիետնամ, Վրաստան, Տաջիկստան, Քաթար, Քենիա, Քուվեյթ, Ֆիլիպիններ,Ֆինլանդիա, Ֆրանսիա:

 

Ոչ լատինական այբուբենով տպագրված վարորդական իրավունքները` արաբերեն, չինարեն, ճապոներեն կամ կիրիլիկ, պետք է ուղեկցվեն վարորդական իրավունքի հայերեն կամ անգլերեն թարգմանությամբ` դեսպանատան կամ նոտարական հաստատմամբ, կամ միջազգային վարորդական իրավունքով, որը պարունակում է անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը այդ թվում վարորդի` վարորդական իրավունքի ստացման ամսաթիվը:

 

ԱՄՆ-ի և Կանադայի հաճախորդները ևս պետք է ունենան միջազգային վարորդական իրավունք:

 

Տարիքային սահմանափակումներ

Գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ` կապված նվազագույն տարիքային շեմի և վարորդական իրավունքի ձեռքբերման ժամկետների հետ, որոնց մասին կարելի է իմանալ նաև ամրագրման ընթացում` պայմանավորված վարձակալվող մեքենայի տեսակից: Վարորդի նվազագույն տարիքային շեմը 18-ն է: Մեքենայի տեսակից կախված հնարավոր է նվազագույն տարիքային այլ շեմեր:

Հայաստանում նվազագույն տարիքի և վարորդական իրավունքի ստացման հետ կապված գործում են հետևյալ կանոնները․

Նվազագույն տարիք

Վարորդական իրավունքի պահանջներ

Մեքենաների խմբեր

18

 

MDMR, CDMR, CDAR, CFAR, EDAR, EDMR, EFAR, EFMR, FDAR, FDMR, FFAR, FVMR, IDAR, IFAR, PCAR, PDAR, PFAR, SDAR, SFAR, SVMR

23

Նվազագույնը 3 տարվա վարորդական իրավունք

MBAR, LDAR, LFAR, XDAR, XFAR

LDAR, LFAR, XDAR և XFAR խմբերի համար վարորդը պետք է ունենա գործող վարորդական իրավունք առնվազն 3 տարվա փորձով, որը պետք է նշված լինի վարորդական իրավունքի մեջ կամ հաստատված այլ փաստաթղթով:

Հայաստանում վարորդի նվազագույն տարիքային շեմը 18-ն է։

Այն պարագայում, երբ վարորդի տարիքը ցածր է 21 տարեկանից կամ վարորդական իրավունքում նշված չէ առնվազն 3 տարվա վարորդական փորձը, գանձվում է լրացուցիչ վճար։ 

 

Սակագնի վերաբերյալ տեղեկություն

Ընդհանուր տեղեկություն

Վճարման համար ընդունելի են միջազգային ճանաչում ունեցող բանկային հետևյալ քարտատեսակները՝ American Express, ARCA (Հայկական Քարտ), Diners Club, Eurocard/Mastercard, Visa, JCB, Mir, UnionPay։ Չեն ընդունվում Visa Electron քարտատեսակները։ Վճարային քարտը պետք է թողարկված լինի վարորդի անունով։ Այն պետք է ներկայացվի տրանսպորտային միջոցը վարձակալելու պահին և լինի վավեր։
SIXT Car Express Service քարտը (Advantage Circle) ընդունվում է միայն վավեր բանկային քարտի հետ համատեղ ներկայացնելու դեպքում։

Կանխիկ վճարման առավելագույն սահմանաչափը 300,000.00 դրամն է: Նշված սահմանաչափը չի վերաբերվում կանխիկ դեպոզիտին:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բանկային քարտով վճարումները կարող են պահանջել բանկային քարտի PIN կոդը:
Ընտրված վճարման եղանակին համապատասխան, անվտանգությունից ելնելով, կիրառվում է ապահովագումար։ Ապահովագումարի չափը հստակեցվում է ավտոմեքենան վարձակալելու ժամանակ, քանի որ գումարի չափը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից․

Նախնական գանձման հաստատում

 

ՀԴՀ  կոդ

AMD

MDMR, EDMR, EDAR

50,000.00

EFMR, EFAR, CDMR, CDAR, IDAR, SDAR, FDAR, FDMR

100,000.00

CFAR, IFAR, SFAR, FFAR, FVMR, FDAE, PCAR, PDAR, SVMR

200,000.00

PFAR , LDAR, LFAR, XDAR, XFAR   

300,000.00

ՀԴՀ  կոդ

Նախնական գանձման հաստատում

 

Ներառյալ Պատասխանատվության նվազեցում (LDW)

Ներառյալ Պատճառված վնասի համար պատասխանատվության մասնակի ազատում (Top Cover LDW)

MBAR

500,000.00 AMD

100,000.00 AMD

Երիտասարդ վարորդների համար ապահովագումարը կրկնապատկվում է։

 

Կանխավճարային սակագնով ամրագրման վերաբերյալ տեղեկություն 

Կանխավճարային սակագին՝ Վճարել հիմա

Կանխավճարային սակագնով ամրագրում կատարելու պարագայում վարձակալության ընդհանուր արժեքը  (ներառյալ ամրագրված լրացուցիչ հավելումները և ծառայությունները) գանձվում է նախքան վարձակալությունը: Վարորդի և վճարման տվյալները պետք է հաստատվեն ամրագրման պահին և ենթակա չեն փոփոխման։ Հաստատված բանկային քարտը պետք է լինի վավեր և առկա տրանսպորտային միջոցի հանձնման ժամանակ: Բոլոր հավելավճարները, որոնք կարող են գոյանալ մեքենայի վարձակալության ընթացքում, կգանձվեն նշված բանկային քարտից։

Տրանսպորտային միջոցը չվերցնելու, կամ այն շուտ վերադարձնելու պարագայում գումարի վերադարձ չի իրականացվում։

Ամրագրման փոփոխությունը

Ամրագրումը ենթակա է փոփոխման մինչ վարձակալության մեկնարկը 48 ժամ առաջ (ըստ հնարավորության)՝  9,444.00 ՀՀ դրամ վճարի դիմաց։ Վարձակալության համար արդեն իսկ կատարված ցանկացած վճարում ենթակա չէ վերադարձի, ինչպես նաև ամրագրումը փոփոխելուց հետո ավելի ցածր վարձավճար ստանալու պարագայում գումարի տարբերությունը ենթակա չէ վերադարձի։

Ամրագրման չեղարկումը

Ամրագրումը կարող է չեղարկվել վարձակալության մեկնարկից առաջ։ Ամրագրման չեղարկման պարագայում վարձակալության համար արդեն իսկ կատարված վճարումը ենթակա է վերադարձի, բացառությամբ չեղարկման տուգանքի։ Չեղարկման տուգանքը կազմում է առավելագույնը 3 վարձակալության օրերի գումարի չափով (ներառյալ ամրագրված լրացուցիչ հավելումների և ծառայությունների վճարը)։

Չեղարկումները կարող են կատարվել առցանց կամ գրավոր՝ հետևյալ հասցեով․ SIXT Armenia, «Ֆորա» ՍՊԸ, Գլխավոր գրասենյակ, ՀՀ, ք․ Երևան, Աճառյան 42։ Fax: +374 60 373366, Email: reservation@sixt.am.

Չներկայանալը

Ամրագրված տրանսպորտային միջոցը չվերցնելու կամ սահմանված ժամին չներկայանալու պարագայում վարձակալության վճարը գանձվում է ամբողջությամբ։

 

Ապահովագրական պայմանները

Ապահովագրությունը երրորդ անձին վնաս հասցնելու պարագայում (TI)

Վարձակալված մեքենայի վնասի փոխհատուցումը ներառում է երրորդ կողմի պատասխանատվությունը` տուժողի գույքին պատճառված վնասների համար առավելագույնը 1,800,000.00 ՀՀ դրամ փոխհատուցմամբ: Անձանց պատճառված առավելագույն փոխհատուցումը կազմում է 10,000,000.00 ՀՀ դրամ:

Փոխհատուցում չի տրամադրվում վտանգավոր ապրանքների տեղափոխման համար տրանսպորտային միջոցի օգտագործման դեպքում: Վարձակալության պայմանագրի մաս հանդիսացող փոխհատուցումը ամբողջությամբ կճանաչվի անվավեր, եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է վարորդական իրավունքից զուրկ կամ վարորդական իրավունքը պահանջելու պարագայում տվյալ պահին այն չներկայացնող անձի կողմից, կամ եթե վարորդը գտնվում է ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ կամ հրաժարվում է անցնել սթափության գնահատման ստուգում կամ խախտում է փոխհատուցման որևէ այլ պայման։

Պատասխանատվության նվազեցում (Loss Damage Waiver - LDW)

Հասցված վնասի դեպքում՝ ներառյալ ապահովագրումը գողությունից, վարորդը պատասխանատվություն չի կրում տրանսպորտային միջոցի վնասված մասի կամ գողության համար։

Եթե կիրառվում է պատասխանատվության նվազեցման պայմանը` ներառյալ ապահովագրումը գողությունից, ապա հաճախորդը պատասխանատվություն է կրում միայն 500,000.00 ՀՀ դրամի չափով:

Եթե պատասխանատվության նվազեցման պայմանը չի կիրառվում` ներառյալ ապահովագրումը գողությունից, ապա հաճախորդը պատասխանատվություն է կրում ավտոմեքենայի ամբողջ արժեքի չափով:

Պատճառված վնասի համար պատասխանատվության մասնակի ազատում (Top Cover LDW)

Եթե պատճառված վնասի համար պատասխանատվության նվազեցումը արդեն իսկ ներառվել է,ապա վարձակալը կարող է ընտրել վնասի համար պատասխանատվության մասնակի ազատման գործառույթը (Top Cover LDW), որպեսզի նվազեցնի չփոխհատուցվող  պատասխանատվության չափը:

Պատասխանատվության մասնակի ազատման հավելումն ընտրելով, հաճախորդը պատասխանատվություն է կրում միայն 250,000 ՀՀ դրամի չափով:

Պատասխանատվության ամբողջական ազատում (Super Top Cover LDW)

Եթե վարձույթը ներառում է պատասխանատվությունից մասնակի ազատման հավելումը,ապա հաճախորդը կարող է ընտրել վնասի համար ամբողջ պատասխանատվության ազատումը (Super Top Cover LDW):

Պատասխանատվությունից ամբողջովին ազատվելու հավելումն ընտրելու դեպքում հաճախորդը կրում է պատասխանատվություն միայն 0.00 ՀՀ դրամի չափով:

Անվադողերի և ապակիների ապահովագրություն (GT)

Անվադողերի և ապակիների ապահովագրությունը տրամադրում է անվադողերի, դիմապակու, կողային ապակիների և ետնային ապակու ապահովագրություն՝ 0.00 նվազեցմամբ։

Եթե ապահովագրության նշված տարբերակը չի ներառվում, ապա հաճախորդը ամբողջությամբ պատասխանատվություն կկրի վնասի համար։

 

Վարձակալություն երկրի սահմաններից դուրս և տարածքային սահմանափակումներ

Տրանսպորտային միջոցը կարող է շահագործվել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Վարձակալությունը երկրի սահմաններից դուրս թույլատրելի չէ:

«Վարձակալությունը երկրի սահմաններից դուրս և տարածքային սահմանափակումները» խախտելու պարագայում ապահովագրության բոլոր տեսակները կորցնում են իրենց վավերականությունը։

Օտարերկրյա օգտագործման սակագինը

Արտերկիր մեկնելու դեպքում լրացուցիչ վճարներ կարող են գործել, որոնք կառավարվում են մուտք գործելու երկրի կողմից, և անհրաժեշտ է դիմել վարձույթի տեղական կայան։

Հավելյալ ծառայություններ

Ամրագրված աքսեսուարների տրամադրումը չի երաշխավորվում, այլ կտրամադրվի միայն առկայության դեպքում:

Միակողմանի վարձակալություններ

Միակողմանի վարձակալությունները SIXT Հայաստանի տարածքում թույլատրելի են: Որոշ դեպքերում գործում են միակողմանի վարձակալության վճարներ։

Միջազգային միակողմանի վարձակալությունները թույլատրելի են հետևյալ երկրների համար` Վրաստան (Թբիլիսի):

Նավիգացիոն համակարգ

Նավիգացիոն համակարգը տրամադրվում է լրացուցիչ վճարի դիմաց։

Լրացուցիչ վարորդ

Լրացուցիչ վարորդի համար նախատեսված է հավելյալ վճար։ Վերջինիս տվյալները ներառվում են վարձույթի պայմանագրում որպես լրացուցիչ վարորդ` անձնագրի և վավեր վարորդական իրավունքի առկայության դեպքում:

Մանկական նստատեղեր

Մանկական նստատեղերը տրամադրվում են լրացուցիչ վճարի դիմաց։

Մոտոցիկլի սաղավարտ

Մոտոցիկլի սաղավարտ տրամադրվում է լրացուցիչ վճարի դիմաց։

Սաղավարտը կորցնելու դեպքում գանձվում է փոհատուցման գումար:

Ավտոմեքենայի վերալիցքավորում

Բոլոր ավտոմեքենաները տրամադրվում են վառելիքի ամբողջական բաքով և պետք է վերադարձվեն նույն կերպ, հակառակ դեպքում բենզինի/դիզելային վառելիքի ընթացիկ գնին կգումարվի նաև լիցքավորման ծառայության համար նախատեսված վճարը:

Ցանկության դեպքում ավտոմեքենան կայան վերադարձնելուց հետո կլիցքավորվի համաձայն լիցքավորման ծառայության պայմանների:

Հնարավոր է նախապես վճարել վառելիքի ամբողջական բաքի համար շուկայական գներին համարժեք, և վերադարձնել ավտոմեքենան դատարկ բաքով։ Բաքում մնացած չօգտագործված վառելիքի համար գումարի վերադարձ չի իրականացվում:  

Առաքում/ընդունում

Առաքում/ընդունում ծառայությունն իրականացվում է ըստ հաճախորդի պահանջի: Նման անհրաժեշտության դեպքում պետք է կապ հաստատել մոտակա մասնաճյուղի հետ:

Առաքում/ընդունում ծառայությունը վճարովի է:

Ոչ աշխատանքային ժամերին ծառայությունն իրականացվում է  հավելյալ վճարի դիմաց։ 

Ուշանալու դեպքում խնդրում ենք տեղացնել նախապես, քանի որ ոչ աշխատանքային ժամերին պատվերներն իրականացնելու համար կարող ենք սպասել նշված ժամից առավելագույնը մինչև 30 րոպե: Այն դեպքում, երբ պատվիրված մեքենան չի վարձակալվում, և աշխատանքային ժամերի ընթացքում պատվերը չեղարկված չի լինում կիրառվում է տուգանք:

Wi-Fi

Wi-Fi տրամադրվում է լրացուցիչ վճարի դիմաց։

Ավտոմեքենայի 12 Վոլտանոց USB լիցքավորիչ

Ավտոմեքենայի 12 Վոլտ USB լիցքավորիչ տրամադրվում է լրացուցիչ վճարի դիմաց։

Վարորդի ծառայություն

SIXT վարորդի ծառայությունն իրականցվում է աշխատանքային օրվա 8  ժամերի ընթացքում: Աշխատանքային ժամից դուրս լրացուցիչ ծառայություններ հասանելի են տեղի մասնաճյուղում: Հաճախորդը պատասխանատու է ավտոմեքենայի վիճակի համար, բացառություն են այն դեպքերը, երբ ավտոմեքենան տեղաշարժվում է SIXT-ի վարորդի կողմից:

Վարորդի ծառայությունները հասանելի են, համապատասխանաբար, քաղաքի սահմաններում և քաղաքից դուրս ցանկացած ուղևորությամբ, որը պետք է նախապես համաձայնեցված լինի: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մոտակա մասնաճյուղերից որևէ մեկի հետ:

Կայանում

Երևանում կարմիր գծանշումներով հատուկ տարածքներում ավտոկայանատեղիի թույլտվություն կարելի է ձեռք բերել SIXT գրասենյակներում վճարի դիմաց։

Սառնարան

Սառնարան տրամադրվում է լրացուցիչ վճարի դիմաց։

Ձմեռային սարքավորումներ

Բոլոր ավտոմեքենաները շահագործվում են ձմեռային անվադողերով դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը:

 

Այլ վճարումներ

Պրեմիում տեղակայման վճար

Պրեմիում տեղակայման վճարը գործածվում է օդանավակայաններում և երկաթուղային կայաններում վարձակալման պարագայում:

Աշխատանքային ժամերից դուրս

Աշխատանքային ժամերից դուրս ծառայությունը հասանելի է ընտրված կայաններում։ Այս դեպքում ծառայության մատուցման համար գանձվում է լրացուցիչ գումար:

Եթե Դուք կասեցնում եք ծառայությունը, ապա խնդրում ենք մեզ տեղյակ պահել ժամանակին, քանի որ ոչ աշխատանքային ժամերին պատվերները կարող են իրականացվել միայն 30 րոպեի ընթացում: Այն դեպքում, երբ պատվիրված մեքենան չի ընդունվում հաճախորդի կողմից, իսկ պատվերը չեղարկված չի լինում աշխատանքային ժամերի ընթացքում, գանձվում է լրացուցիչ վճար:

Իրերի կորուստ

Բանալու կորստի դեպքում գանձվող գումարը որոշվում է ըստ ավտոմեքենայի խմբի պատկանելիության:

Կորցրած համարանիշի դեպքում գանձվում է փոհատուցման գումար:

Ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի կորստի դեպքում գանձվում է փոհատուցման գումար:

Ճկուն վերադարձի երաշխիք (Flexi Return Guarantee)

Ծրագրերը կարող են փոխվել: Որպես շարժունության ճկուն գործընկեր, մենք ուրախ ենք հարմարվել ձեր ծրագրերին: Մեր Ճկուն վերադարձի երաշխիքի շնորհիվ դուք հնարավորություն ունեք ցանկացած ժամանակ վերադարձնել տրանսպորտային միջոցը SIXT լիազորված կայարան՝ անկախ վարձակալության պայմանագրից:

Եթե ​​ձեր ծրագրերը փոխվում են վարձակալության ընթացքում, ապա զանգահարեք մեզ հետևյալ հեռախոսով՝ +374 60 373366 կամ այցելեք մեր կայաններից որևէ մեկը, և մեր աշխատակիցները կփոխեն ձեր վարձակալության պայմանագիրը: Դրանով մենք կհարմարվել ձեր փոփոխված ծրագրերին: Այս ծառայությունն, իհարկե, անվճար է ձեզ համար:

Ճկուն վերադարձի երաշխիք Վճարել հետո սակագնի դեպքում

Տրանսպորտային միջոցը պայմանագրում նշված ժամանակից շուտ վերադարձնելու դեպքում վճարները կլինեն համապատասխան վարձակալության պայմանագրի։ Մասնակի զեղչ կտրամադրվի վարձույթի չօգտագործված օրերի համար։

Ճկուն վերադարձի երաշխիք Վճարել հիմա սակագնի դեպքում

Կանխավճարով ամրագրումների դեպքում վճարված գումարի վերադարձ չի իրականացվում տրանսպորտային միջոցի՝ վարձույթի պայմանագրում նշված ժամականից շուտ վերադարձի համար: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել <<Կանխավճարային սակագին-Վճարել հիմա>> բաժնում:

Ճկուն վերադարձ երկու սակագների դեպքում (վճարել հետո և վճարել հիմա)

Տրանսպորտային միջոցը առանց նախապես տեղեկացման ուշ հանձնելու դեպքում կիրառվում է Ճկուն վերադարձի ծառայության վճար՝ 5,000․00 ՀՀ դրամ։ Այս վճարը կիրառվում է ի հավելումն ցանկացած լրացուցիչ օրերի, որոնք կարող են լինել վարձույթի ժամկետի երկարացման արդյունքում։

Ճկուն վերադարձի կայանը երկու սակագների դեպքում (վճարել հետո և վճարել հիմա)

Տրանսպորտային միջոցը վարձակալության պայմանագրում  նշվածից տարբերվող կայարանում վերադարձի դեպքում կիրառվում է Ճկուն վերադարձի կայանի վճար 5․000․00 ՀՀ դրամ, եթե նախապես տեղեկացված չենք եղել տվյալ փոփոխության մասին։

 

Մեր Ճկուն վերադարձի երաշխիքով մեքենա վարելիս միշտ կունենաք առավելագույն ճկունություն և ծախսարդյունավետություն:
 

ԱԱՀ

20%

Բոլոր վճարները ներառում են ԱԱՀ (եթե կիրառելի է ԱԱՀ)։

Անհատական ​​պայմանագրերով կորպորատիվ հաճախորդների համար կարող են կիրառվել այլընտրանքային գներ և պայմաններ: